211652_close_icon
views-count3516 դիտում article-date 23:16 28-02-2018

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Փետրվարի 28-ին, ժամը 19:55-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ապարան-Եղիպատրուշ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի 35 SD 853 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր