Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի մարտի 3-ից Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Ավագ Պետրոսյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Թումանյան փողոցից դեպի Սայաթ-Նովայի պողոտա ուղղությամբ: Միաժամանակ՝ նշված փողոցի երթևեկության ուղղությամբ ձախ մասում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:
[img]http://st0.shamshyan.com/editor/0658576001519833448598227.jpg[/img]
[b]ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ[/b]