211652_close_icon
views-count1739 դիտում article-date 20:58 28-02-2018

Հետախուզվում էր Տաջիկստանի իրավապահների կողմից

Ոստիկանության Կումայրիի բաժնի և «Շիրակ» օդանավակայանի ոստիկանության ծառայողները փետրվարի 27-ին, ժամը 20.25-ին, «Շիրակ» օդանավակայանից բերման են ենթարկել Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի, 1990 թ. ծնված Սաբիրջոն Է.-ին, որը 2014թ. նոյեմբերի 13-ից Տաջիկստանի Հանրապետության Խատլոնսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 200 հոդվածի (թմրանյութի իրացում) 4-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր