3057 դիտում
15:15 28-02-2018
Աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի ապրիլի 1-ից. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 28-ին, «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» երկրորդ ընթերցումն է իրականացրել։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը նշեց, որ նախագծի վերաբերյալ ստացվել են առաջարկություններ։ Նախագծով նախատեսվում է ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը ՀՀ։ Նաև օրենքից հանվում է ժամանակավոր բառը, իսկ նախկինում թույլատրվող հոկտեմբերի 1-ը ժամկետը հանվում է։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե պատգամավորները հարցեր չեն ներկայացրել գրավոր կարգով, հետեւաբար հարցեր չեն լինելու։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ նշեց, որ հանձնաժողովում քննարկել են օրինագիծը, խնդրեց նախագիծն ընդունել ամբողջությամբ և երկրորդ ընթերցմամբ։
Միայն «Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն է նշել, թե չարժեր արգելքը դնել ապրիլի 1-ից, պետք էր սպասել ԵԱՏՄ-ում բոլոր սահմանափակումների ընդունմանը, նոր անցնել արգելքին։ Այսպիսով, ըստ պատգամավորի, հարված է հասցվում բնակչությանը՝ արգելելով գնել մատճելի և թարմ մեքենաները։
Օրինագծի քվեարկությունը կիրականացվի ավելի ուշ։
Նմանատիպ նյութեր
5968 դիտում
12:42 11-01-2018
Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը. կառավարությունը հաստատեց նախագիծը
21915 դիտում
17:08 18-01-2018
Ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը ՀՀ
Այս բաժնից
523 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
700 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
712 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը