21891 դիտում
17:08 18-01-2018
Ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը ՀՀ
Կառավարության նիստում այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտի նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն անհետաձգելի համարելու հարցը:
Բացի այդ նա ներկայացրեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նա նշեց, որ նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներքին սպառման համար մաքսային ընթացակարգով ներմուծումը ՀՀ:
Այսպիսով` ըստ ներկայացված նախագծի՝ առաջարկվում է ժամանակավոր՝ 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք, մինչև Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը:
Նմանատիպ նյութեր
5923 դիտում
12:42 11-01-2018
Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումը. կառավարությունը հաստատեց նախագիծը
3015 դիտում
15:15 28-02-2018
Աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի ապրիլի 1-ից. ԱԺ-ն քննարկեց նախագիծը