Ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամները. նրանք պաշտոնն ընդունեցին հանդիսավոր երդմամբ
Այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՀ Ազգային ժողովում կայացրած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջին պաշտոնում առաջադրված՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ստացել է 96 կողմ և 2 դեմ ձայն:
Երկրորդ պաշտոնում առաջադրված՝ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ստացել է 90 կողմ և 7 դեմ ձայն:
Երրորդ պաշտոնում առաջադրված՝ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը ստացել է 82 կողմ և 15 դեմ ձայն:
Փաստաբան Հայկ Հովհաննիսյանը ստացել է 86 կողմ և 11 դեմ ձայն, իսկ 5-րդում առաջադրված Երևանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանը ստացել է 87 կողմ և 10 դեմ ձայն:
Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո խորհրդարանում տեղի ունեցավ ԲԴԽ անդամների երդման արարողությունը: