Հարկադիր կատարման ծառայության թիմը զբաղեցրել է պատվավոր 3-րդ հորիզոնականը հրաձգության հանրապետական մրցումներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները ս/թ փետրվարի 23-ին մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված՝ պետական մարմինների միջև անցկացվող հրաձգության հանրապետական մրցումներին:
Հանրապետական մրցումների արդյունքների ամփոփմամբ Հարկադիր կատարման ծառայության թիմը հրաձգության հանրապետական մրցումներում զբաղեցրել է պատվավոր 3-րդ հորիզոնականը: Այսօր՝ փետրվարի 27-ին, Ծառայության թիմը պարգևատրվել է գավաթով և հավաստագրով, իսկ Ծառայության իրավաբանական բաժնի առաջատար խորհրդատու, արդարադատության լեյտենանտ Սուսաննա Դավթյանն արժանացել է հատուկ մրցանակի: