Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 27-ին, կազմել է 480.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.15 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 593.20 դրամ (նվազել է 0.20 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 671.22 դրամ (նվազել է 4.70 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.62 դրամ (աճել է 0.02 դրամով):