5386 դիտում
14:58 27-02-2018
Շուրջ 3 %-ով ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների տարեկան միջին կաթնատվությունը. ֆերմերներն արդյունքներից գոհ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անասնակերի գնի բարձրացման պատճառով նախորդ տարի ֆերմերները որոշել են խոտանել քիչ կաթնատու կենդանիներին, որպեսզի կարողանան կերը ճիշտ բաշխել: Ստացված արդյունքից դժգոհ չեն մնացել: Խոտանված կենդանիների հաշվին խնայված կերի պաշարներն ուղղվել են ընտրության արդյունքում պահպանված կովերի լիարժեք կերակրմանը, որի շնորհիվ տարեկան միջին կաթնատվությունը նախնական հաշվարկներով աճել է ավելի քան 3 տոկոսով:
«Կովի կաթը ատամի տակ է, ինչքան շատ կերակրես, այնքան շատ կաթ կստանաս...»,-նշում են ֆերմերները: Ասվածի հետ համակարծիք են նաև գյուղոլորտի մասնագետները, որոնք նշում են, որ հատկապես վերջին ժամանակահատվածում կերի պակաս չի զգացվել, ինչն էլ իր հերթին բերել է կաթնատվության բարձրացման:
Անասնապահության ոլորտի հետագա զարգացման նպատակով 2017-2022 թթ. տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում նախատեսվում է շահառուներին տարաժամկետ վճարման պայմանով տրամադրել տեղի վերարտադրության տոհմային երինջներ: Հատուկ հսկողություն է տարվում նաև անասնաբուժության ոլորտում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2248 դիտում
18:54 21-03-2014
Կլոպը գոհ է վիճակահանության արդյունքներից
1410 դիտում
21:00 29-08-2014
Ռոնալդուն գոհ է վիճակահանության արդյունքներից
Այս բաժնից
553 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
994 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
865 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը