Պեկինում սմոգի պատճառով տագնապի դեղին մակարդակ է հայտարարվել
Պեկինի իշխանությունները տագնապի դեղին մակարդակ են հայտարարել մայրաքաղաքում օդի բարձր աղտոտվածության պատճառով։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Պեկինի՝ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով քաղբյուրոյին։
Փետրվարի 27-ի առավոտյան 1խմ օդում վտանգավոր PM2.5 տարրերը կազմել են 262 միկրոգրամ։
Իշխանությունները գտնում են, որ պատճառը օդի ջերմաստիճանի բարձրացումն է։
Նշենք, որ PM2.5-ը վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար։ Նրա մասնիկները ստեղծում են մառախուղի պատրանք և ունակ են ներթափանցել մարդու փոքերն ու մնալ այնտեղ։ Դա էլ կարող է առաջացնել շնչահեղձություն։
Նշված տարրերի անվտանգ քանակը Համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից սահմանվել է 25 միկրոգրամ՝ 1խմ օդում։