Պեկինում ամպրոպի պատճառով վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել
Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները ամպրոպի և շարունակվող հորդառատ անձրևների պատճառով քաղաքում վտանգի դեղին մակարդակ են հայտարարել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
ինչպես հայտնում է աղբյուրը` հորդառատ անձրևները Պեկինում սկսվել են ուրբաթ օրը: Մայրաքաղաքի ծայրամասային մի շարք թաղամասերում կա ջրհեղեղի և սողանքների վտանգ:
Իշխանությունները հրահանգել են փակել 184 զբոսաշրջային օբյեկտ: