Պեկինում վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել սմոգի պատճառով
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի իշխանությունները վտանգի բարձր՝ «դեղին» մակարդակ են հայտարարել առաջացած ուժեղ սմոգի պատճառով:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, իշխանությունները խորհուրդ են տվել երեխաներին, տարեցներին ու շնչուղիների հետ կապված հիվանդություններ ունեցողներին տնից դուրս երկար ժամանակ չանցկացնել:
Նշվում է, որ առողջության համար վտանգավոր մանր պինդ մասնիկների կոնցենտրացիան Պեկինի օդի 1 խմ-ում հասել է մոտ 200 միկրոգրամ ցուցանիշի: Մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված նորմերի համաձայն՝ մանր պինդ մասնիկների քանակը չպետք է գերազանցի 1խմ-ում 25 միկրոգրամ ցուցանիշը: