Պեկինում սմոգի պատճառով առաջին անգամ վտանգի «կարմիր» մակարդակ է հայտարարվել
Չինաստանի իշխանությունները անհապաղ միջոցառումներ են ձեռնարկել այն բանից հետո, երբ մայրաքաղաք Պեկինում առաջին անգամ հայտարարվել է սմոգի վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ:
Ինչպես հաղորդում է Tass-ը, երեկվանից ժամանակավորապես դադարեցվել է գործարանների ու ձեռնարկությունների աշխատանքը, մի քանի օրով՝ բոլոր տեսակի շինարարական աշխատանքները, երկու անգամ կրճատվել է ճանապարհներիկն ավտոմեքենաների թիվը, փակ են դպրոցներն ու այլ հաստատությունները:
Քաղաքի որոշ հատվածներում օդի աղտոտվածությունը կազմում է 265 մկգ/խմ, մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարդու համար անվտանգ ցուցանիշ է համարում 25 մլգ/խմ-ը: