211652_close_icon
views-count11260 դիտում article-date 22:00 26-02-2018

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 19-ից 23-ը Ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 2645 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 473 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 21 բողոքի: 2018 թվականի փետրվարի 19-ից 23-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1618 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր