2314 դիտում
16:25 07-08-2020
ՀՀ նախագահը նամակներ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքին և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահին
Բեյրութում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Գրիգոր Պետրոս Ի Կապրոյանին և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանին:
«Խոր ցավ եմ ապրում բարեկամ Լիբանանին, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու լիբանանահայ մեր հայրենակիցներին պատուհասած այս մեծագույն դժբախտությունից: Սա ոչ միայն մարդկային դժբախտություն է, այլև՝ աղետ,-մասնավորապես նշված է նախագահի նամակում: -Այս դժվարին պահին Հայրենիքը ձեզ հետ է ու ձեր կողքին: Ցավակցում և վշտակցում եմ պայթյունից տուժած բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին: Շուտափույթ ապաքինում և կազդուրում եմ մաղթում բոլոր վիրավորներին»:
Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել ազգային ու եկեղեցական բոլոր գործիչներին, բոլոր լիբանանահայերին՝ կարևոր համարելով ազգային և եկեղեցական կառույցների համախմբված գործողությունները:
Նմանատիպ նյութեր
1824 դիտում
15:30 29-08-2021
Հայ Կաթողիկե եպիսկոպոսները հրավիրվել են Հռոմ Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց պատրիարք ընտրելու համար
Այս բաժնից
1489 դիտում
14:34 27-01-2025
Հայտնի են 2024-ի ՀՀ խոշոր հարկատուները
751 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը