37661 դիտում
15:40 25-02-2018
Ոստիկաններն ու քննիչները Արագածոտնի մարզի Արուճ գյուղում 57–ամյա տղամարդու հայրական տանը հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. կա ձերբակալված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 24-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում քննիչը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան , որպեսզի դատարանը խուզարկության որոշում տա Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 57-ամյա Գնել Հովհաննիսյանի հայրական տանը խուզակություն կատարելու համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, որից հետո Ոստիկանության կազմակերպված հանցավորությամ դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապռետ Ալիկ Մարգարյանի), Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրիակոսյան), Ոստիկանության Շենգավիթի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Հրաչ Խոստեղյանի), Ոստիկանության Աշտարակի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ալբերտ Երիցյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչկան վարչության ( վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի) և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ խուզարկություն է կատարվել Գ. Հովհաննիսյանի հայրական տանը, որը Արագածոտնի մարզի Արուճ գյուղում է, որտեղ էլ տան կիսանկուղում գտնվող թաքստոցում հայտնաբերվել և առգրավվել է՝ որսորդական հրացանի կոտորակներ, 2 շիշ «սոկոլ» տեսակի վառոդ, 5.45 և 7.62 տ/չ 54 փամփուշտ, տարրայի մեջ լցված «սոկոլ» տեսակի վառոդի խառնուրդ, որսորդական 12 լուցկիներ, ինքնաձիգի 3 կողապայուսակ, նռնակի 2 կողապայուսակ, զինվորական 2 ջրաման, զինվորական ճաշաման, 1 տուփ 32 տ/չ որսորդական հրացանի պայթուցիչ, 2 կգ կշռով ձկնորսական արճիճե ծանրոց, ականորսիչի ականջակալ, «ՀՄՄ» դիտման սարք, զրահամեքենայի «ՏՊԿՈՒ 2Բ» տեսակի նշանառուի օպերատոր տեսասարք, գնդացրի բռնիչ, «ՊԻԿ» գազախողովակի արագության փոխանցիչ, «ՊԿ» տեսակի ընթացքի նշանոց՝ իր նշանահատիկով, 1 հատ ինքնաձիգի գարեփուկ, 1 հատ 800գ. տարողությամբ տարրայով «տաուտ», 4 հատ արբալետի նետ, 1 հատ ազդանշանային հռթիռի ինքնաշեն սարք, 1 հատ 5.6 տ/չ ինքնաշեն կրակայրիչ, 7 հատ որսորդական հրացանի փամփուշտի փականների տուփ, 1 հատ «ՏՏ» տիպի ատրճանակի պատյան, 2 հատ ինքնաձիգի պիտույքատուփ, 1 հատ որսորդական հրացանի մաքրիչ, 1 հատ յուղման ներարկիչ, 1 հատ որսորդական հրացանի փամփուշտի լիցքավորիչ, 1 հատ «ՌՊԿ» տիպի 7.62 մմ տ/չ ձեռքի գնդացրի փամփուշտ, 1 հատ ինքնաշեն եղանակով պատրաստված 32 տ/չ որսորդական հրացանի խզակոթª փողակալով, 1 հատ «Կարաբին» տիպի հրացանի փակաղակ, 1 հատ ինքնաձիգի հետադարձ մեխանիզմի հրան, 14 հատ ինքնաձիգի համար նախատեսված խլացուցիչի ռետինե մեմբրան, 1 հատ որսորդական վերարկու, 29 հատ լիցքավորված 32 տ/չ որսորդական հրացանի փամփուշտ, 5 հատ նմանատիպ փամփուշտ, 1 հատ 32 տ/չ որսորդական հրացանի պահեստատուփª զսպանակով, 1 հատ 200 գ. տարրայով «սոկոլ» տեսակի որսորդական վառոդ, 6 հատ «ԱԿՄ» տիպի ինքանաձիգի պահեստատուփ, 9 հատ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի փամփուշտ, 1 հատ ինքնաձիգի սվին դանակ, 1 հատ 1952թ. արտադրության 32 տ/չ որսորդական հրացանի փող, 4 հատ ինքնաձիգի խլացուցիչ, 1 հատ 32 տ/չ հրացանի փակաղակ, 3 հատ պիտույքատուփ, 1 հատ 7.62 մմ տ/չ «ՆԱԳԱՆ» տիպի ատրճանակ, 1 հատ քանդված վիճակում գտնվող «ԱԿՄՍ» տիպի «ՏՑ 6540» 1993թ. արտադրության ինքնաձիգ, 1 հատ փակաղակ «ՏՑ 6540», թվով 1 գազախողովակª փողային պահպանակով, 1 հատ հետադարձ մեխանիզմª հրիչով, 1 հատ փողատուփի կափարիչ, 1 հատ «Դրագունով» տիպի դիպուկահար հրացանի «ՑԲԴ» փող, 1 հատ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի փող, 2 հատ ինքնաձիգի շամփուր, 3 հատ «Ֆ-1» տիպի նռնակ, 1 հատ «ՌԳԴ-5» տիպի նռնակ, 1 հատ «ՌԳ-45» տիպի նռնակ, 1 հատ «ՌԿԳ» տիպի նռնակ, թվով 5 հատ նռնակի պայթուցիչ, 2.4 կգ տրոտիլե պայթուցիկ լիցք, 2 տուփ պլաստիկ «Ջ-4» տեսակի պայթուցիկ լիցք, 8 հատ էլեկտրոդետոնատոր, 6 հատ «ԿԴ-8» դետոնատոր, 5 մետր այրվող լար, 33 հատ 5.6 տ/չ փամփուշտ, 17 հատ 9.18 տ/չ ատրճանակի փամփուշտ, 123 հատ 7.62 մմ տ/չ «Ռևոլվեռ» ատրճանակի փամփուշտ, 1 հատ յուղի տարրա, 475 հատ 7.62 մմ տ/չ փամփուշտ, 27 հատ 7.62 տ/չ արցունքբեր փամփուշտ, 2 հատ 7.62 տ/չ զրահահատ հրկիզվող փամփուշտ, 1 հատ 7.62 տ/չ «ԼՊՍ» տեսակի փամփուշտ, 29 հատ 32 տ/չ որսորդական հրացանի փամփուշտ, 1 հատ սև գույնի քողարկող դիմակ, 69 հատ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ, 13 հատ 5.45 տ/չ, լուսարձակող փամփուշտ::
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվածը քննիչի որոշմամբ առգրավվել է և փոխանցվել Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նշանակվել է դատաձգաբանան փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Հովհաննիսյանը ձերբակալվել է, ով, ի դեպ՝ իրավապահներին հայտնել է, որ նշված զենքն ու զինամթերքը նա ձեռք է բերել 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+