5508 դիտում
10:49 24-02-2018
Բստրանքներով ապրող մարդկանց օդուջրի նման Խաչիկ Ստամբոլցյան է պետք. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ մենք` լրագրողներս, խոսեցնում ենք Շարժման առաջնորդներին և ակտիվ մասնակիցներին: Նրանց մեծ մասն իրեն պահում է զուսպ և արժանապատիվ՝ չփորձելով հին հաշիվներ մաքրելու ձգտմամբ վարկաբեկել մեր նորագույն պատմության այս կարևոր էջը: Երբեմն էլ այլ կերպ է ստացվում:
Խաչիկ Ստամբոլցյանը, որը նույնպես որոշակի դեր է խաղացել այդ Շարժման մեջ, երեկ «վերահաստատել է» այն առասպելը, որ «Ղարաբաղ» կոմիտեի որոշ անդամներ, իսկ ավելի կոնկրետ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Աշոտ Մանուչարյանը և Ալեքսան Հակոբյանը, խորհրդային «կագեբե»-ի գործակալներ էին: Ոչ թե քաղաքական սխալներ են թույլ տվել, ինչպես որ դա արել են աշխարհի բոլոր քաղաքական գործիչները, այլ 1988-90 թվականներին ուղղակիորեն կատարում էին ուրիշի կամքը:
Նման մեղադրանքների որևէ լուրջ ապացույց, իհարկե, գոյություն չունի: Երբ 1994 թվականին նույն Աշոտ Մանուչարյանը նույն մեղադրանքը հնչեցրել էր իմ հասցեին, ես հետաքրքրվեցի՝ ի՞նչ կլինի, եթե ես նրան դատի տամ: Պարզվեց հետևյալը՝ ոչ մի հատուկ ծառայություն տեղեկանք չի տալիս, որ այս կամ այն անձնավորությունը եղել է կամ չի եղել իր գործակալը: Բայց դատարանում նման տեղեկանք պետք էլ չի, որովհետև Մանուչարյանը պետք է ապացուցի, որ ես «կագեբեի» գործակալ եմ եղել, ոչ թե ես ապացուցեմ, որ չեմ եղել: Բայց ես, բնականաբար, ոչ մեկին չէի պատրաստվում դատի տալ՝ մանավանդ Աշոտ Մանուչարյանին և հատկապես նման անհեթեթ մեղադրանքի պատճառով: Պարզ է, որ հիշյալ անձինք էլ դատի չեն տա. եթե անգամ այդ գործիչներին հետաքրքրի, թե ինչ է նրանց մասին ասում Խաչիկ Ստամբոլցյանը, նրանք, ամենայն հավանականությամբ, քմծիծաղ կտան ու կմոռանան դրա մասին:
Այդ դրվագին թերևս չարժեր ընդհանրապես անդրադառնալ, եթե մենք ապրեինք առողջ հասարակության մեջ: Ամեն վայրկյան ինչ-որ մեկը ինչ-որ մի բան բստրում է՝ այլմոլորակայինների, մասոնների կամ զանազան հատուկ ծառայությունների գործակալների մասին: Բայց մենք ապրում ենք բավականին թունավոր միջավայրում, նկատի ունեմ հատկապես դրա վիրտուալ, «ֆեյսբուքյան» մասը: Տարհամոզել մարդկանց, որոնք ապրում են առասպելներով, իհարկե, անշնորհակալ գործ է, և ես, բնականաբար, նման նպատակ չունեմ: Պարզապես արձանագրում եմ, որ նման մարդկանց օդուջրի նման Խաչիկ Ստամբոլցյան է պետք:
Ի դեպ, եթե վերցնես նշված գործիչների ծննդյան տարեթվերը, գումարես դրանք, այնուհետև բաժանես որոշակի թվի և գումարես «իքս» թիվը, ապա կստացվի 666»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3332 դիտում
11:13 10-11-2018
Արդյոք պե՞տք է պատրանքներով ապրող այդ մարդկանց «ամբոխ» անվանել․ «Առավոտ»
Այս բաժնից
1039 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»