Ռուսական ռազմական ինքնաթիռները խոշոր հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայից աջակցություն ստացող զինյալների ճամբարին. լրատվամիջոցներ. Tert.am
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը երկուշաբթի ավիահարվածների տարափ են հասցրել սիրիական Իդլիբ նահանգի հյուսիսային ծայրամասերին, գրում է լիբանյան almasdarnews.com-ը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/26/Russia/3427714?fbclid=IwAR369fRLRRObE8TVpfyET1cSKKGf7r5xGSA2RUzwhehAuYiW6JWqH9B0xKA]Tert.am[/url]-ը։
Նշվում է, որ ռուսական օդատիեզերական ուժերը մի քանի հարված են հասցրել Սալկին գյուղական տեղանքին, որտեղ անցյալ շաբաթ ենթադրաբար տեղի է ունեցել ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի անօդաչուների հարձակումը:
Հաղորդվում է, որ ռուսական օդատիեզերական ուժերը մասնավորապես հարված են հասցրել Սալկին գյուղի լեռնաշղթայի մոտակայքում գտնվող Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների խմբավորման դիրքերին:
Նշվում է, որ ռուսական հետախուզական ինքնաթիռները վերջին ժամանակներս ուժեղացրել են իրենց օդային ակտիվությունը Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ և Հալեպ նահանգներում։
Անցած հանգստյան օրերին ռուս զինվորականները հարվածել են Հալեպի հյուսիսային ծայրամասում Թուրքիայի կողմից աջակցվող նավթի մաքսանենգության վայրերին․ Ջարաբուլուս քաղաքի նկատմմաբ հարվածը լուրջ վնաս է հասցրել նավթի մաքսանենգության վայրերին։