«Վիլյառեալի» պաշտպանին ձերբակալել են սպանության փորձի կասկածանքով
«Վիլյառեալի» պաշտպան Ռուբեն Սեմեդուն կալանավորվել է՝ առանց գրավի իրավունքի, երբ նրան միանգամից մի քանի հոդվաածներով մեղադրանքներ են ներկայացվել:
23-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է մահափորձի, բռնություն կիրառելու, կողոպուտի, մարդու առևանգման և ապօրինի զենք կրելու մեջ:
Նախորդ շաբաթ պորտուգալացին և նրա երկու հանցակիցները առևանգել են մի քաղաքացու, կապել նրան և բռնություն կիրառել նրա նկատամբ:
Սեմեդուն դատարան է ժամանել և լքել դահլիճը ձեռնաշղթաներով: