211652_close_icon
views-count24690 դիտում article-date 20:00 27-05-2017

Լոռու մարզի Ճոճկան գյուղի դպրոցում տեղի ունեցավ Վերջին զանգի միջոցառում. շրջանավարտները նաև հարգեցին համագյուղացի, զոհված կապիտան Գոռ Խուդինյանի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 27-ին, Լոռու մարզի Ճոճկան համայնքի դպրոցում տեղի ունեցավ Վերջին զանգին նվիրված տոնական միջոցառում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շրջանավարտներն ուսուցչական կոլեկտիվին իրենց երախտիքի խոսքն ուղղեցին երգի, ասմունքի ու բեմականացման տեսքով, շնորհակալություն հայտնեցին իրենց կրթելու և դաստիարակելու համար։ Շրջանավարտները նաև 1 րոպե լռությամբ հարգեցին ամիսներ առաջ շփման գծում զոհված նույն գյուղի բնակիչ, կապիտան Գոռ Խուդինյանին հիշատակը, ով նույնպես հաճախել է Ճոճկանի դպրոց։ Կապիտան Գ. Խուդինյանի ծնողներն էլ շրջանավարտներին նվիրեցին զանգեր՝ շրջանավարտների լուսանկարներով։ Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր