Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 23-ին, կազմել է 480.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.06 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 591.51 դրամ (աճել է 0.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 671.20 դրամ (աճել է 3.83 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.52 դրամ (աճել է 0.05 դրամով):