Բիլբաոյում «Ատլետիկի» և «Սպարտակի» երկրպագուների միջև զանգվածային բախումների ժամանակ ոստիկան է մահացել. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ «Ատլետիկ»-«Սպարտակ» (Մոսկվա) խաղից (1:2) առաջ Բիլբաոյում խոշոր ընդհարումներ են տեղի ունեցել թիմերի երկրպագուների միջև:
Բիլբաոյի փողոցներում թիմերի ծայրահեղական տրամադրված երկրպագուները բացի ձեռնամարտից, նաև միմյանց դեմ ճայթռուկներ, ապակյա շշեր, մետաղաձողեր կիրառել:
Բախումները դադարեցնելու համար Բիլբաոյի իշխանությունները ոստիկանական ուժեր են ուղարկել: Իրավապահների և երկրպագուների միջև ծագած ծեծկռտուքի ժամանակ ոստիկաններից մեկը՝ 51-ամյա Ալոնսո Գարսիան մահացել է: Նախնական տվյալներով, սրտի նոպա է ունեցել: Իսպանական իշխանություններն առայժմ զերծ են մնում ոստիկանի մահվան համար մեղադրել ռուս երկրպագուներին:
Ոստիկանության տեղեկություններով, ընդհարումներին մասնակցել է «Սպարտակի» մոտ 800 երկրպագու: Բախման արդյունքում մոտ 10 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 5 հոգի, որոնցից երեքը՝ ռուսաստանցի, ձերբակալվել են: