5504 դիտում
23:30 22-02-2018
Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Մինսկում
Փետրվարի 20-ին Բելառուսում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում, որի մասնակցեցին Բելառուսի հասարակական-քաղաքական սեկտորի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:
Շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար՝ Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն անդրադարձավ հայ ժողովրդի նորագույն պատմության ամենափառավոր էջերից մեկին՝ Ղարաբաղյան շարժմանը՝ որպես ժողովուրդների ազատ ինքնորոշման անօտարելի իրավունքի իրագործման դասական օրինակի: ՀՀ դեսպանը նշեց, որ արցախահայության պետականակերտման ճանապարհը եղել է դժվարին, միահյուսված կորուստներով ու ձեռքբերումներով, և որ այսօր երախտագիտությամբ անցյալը վերհիշելու, խոնարհվելու և հպարտանալու պահն է:
Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Սումգայիթի ջարդերի, Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմի նահատակների հիշատակին:
Նմանատիպ նյութեր
4313 դիտում
14:17 01-03-2018
Մադրիդում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում
4984 դիտում
16:28 13-03-2018
Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյակին և Սումգայիթյան ջարդերին նվիրված միջոցառում
Այս բաժնից
1060 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
955 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին
991 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին