ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Միլանում անցկացվեց ԵԺԿ երիտասարդական կազմակերպության համաժողովը
Փետրվարի 15-75-ը Միլանում կայացավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպության (YEPP) համաժողովը։
Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը համաժողովին ներկայացնում էին Լիլիթ Բեգլարյանը և Արուսյակ Պողոսյանը։
Համաժողովի պատվիրակները քննարկել են Եվրոպայի թվային փոխակերպման մարտահրավերները, այցելել Իտալիայի ամենախոշոր մեդիահոլդինգներից մեկը, ինրպես նաև ՏՏ տարատեսակ ընկերություններ՝ տեղում քննարկելու թվային դարաշրջանի հնարավորությունները և հեռանկարները քաղաքականության մեջ։