211652_close_icon

Սոֆիայում անցկացվեց ԵԺԿ անդամ կուսակցությունների հանդիպումը` ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մասնակցությամբ

views-count3542 դիտում article-date 13:03 30-04-2016
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում օրերս ավարտվեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ կուսակցությունների հանդիպումը, որտեղ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվեց տեղական վերջին ընտրություններում Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ (GERB) կուսակցության ունեցած հաջողությունը և քննարկվեց այդ փորձի օգտագործումը Բուլղարիայի առաջիկա նախագահական ընտրություններում: Խոսվեց Ավստրիայի նախագահական, Իսպանիայի համընդհանուր, Սլովակիայի խորհրդարանական, Իռլանդիայի օրենսդրական ընտրարշավերի, ԱՄՆ առաջիկա ընտրությունների մասին, իսկ ԵԽ պատգամավոր, ԵԺԿ փոխնախագահ Դեյվիդ Մքալիսթերը անդրադարձ կատարեց հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կայանալիք հանրաքվեին: Ներկայացվեցին նաև մի շարք ավանդական զեկույցներ կայացած և առաջիկայում կայանալիք ընտրարշավների, դրանց հետ կապված խնդիրների և առանձնահատկությունների վերաբերյալ: Հանդիպումը խորհրդանշական էր այն առումով, որ նախապատրաստական քննարկումներ անցկացվեցին` 2019 թվականի Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ընդառաջ: Հանդիպման ընթացքում փորձի և կարծիքների փոխանակումը նոր հիմքեր ստեղծեց ապագայում համագործակցության խորացման համար: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]

Նմանատիպ նյութեր