4172 դիտում
23:10 21-02-2018
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 21-ին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում:
Դեսպանը ներկայացրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարության և ազգային պաշտպանական ռազմավարության հիմնադրույթները: Քննարկումներին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ռազմական համալսարանի ղեկավար կազմը, հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներ, ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչներ:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` դեսպան Միլսը կարևորել է հանդիպումը և նշել, որ այն կօգնի ՀՀ ներկա և ապագա զինվորական առաջնորդներին առավել լայն պատկերացում կազմելու ԱՄՆ նոր վարչակազմի կողմից վարվող անվտանգության քաղաքականության վերաբերյալ: «ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ առաջ քաշված բոլոր նպատակներն էլ որոշ առումներով ուղղակիորեն առնչվում են Հայաստանին, քանի որ դրանցից յուրաքանչյուրում էլ մենք ունենք ընդհանուր շահեր: Այնտեղ գովեստով են հիշատակվում ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր երկրները, ինչպիսին է նաև Հայաստանը, որոնք միասին պայքարում են ահաբեկիչների դեմ և ջանում են բարելավել ահաբեկչության դեմ ուղղված պայքարն ամբողջ աշխարհում»,-ընդգծել է դիվանագետը:
Քննարկման մասնակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ-ի անվտանգային քաղաքականությանն առնչվող հարցերի վերաբերյալ:
Եզրափակելով քննարկումները` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը կարևորել է նման հանդիպումներն ու անկեղծ քննարկումները, ինչպես նաև ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1183 դիտում
16:05 13-02-2015
Նախագահին hավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը
Այս բաժնից
529 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1072 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
550 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում