2530 դիտում
10:08 21-02-2018
Ինչու Հայաստանում չեն նվազում կակաոյի գները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է` համաշխարհային շուկայում էապես նվազել են կակաոյի գները, սակայն այդ ամենն իր արտացոլումը չի գտել Հայաստանում: Շոկոլադ ներկրող ընկերությունները համառորեն չեն պատրաստվում նվազեցնել սակագները:
Մինչդեռ, նկատենք, 2013-2015թթ., երբ համաշխարհային շուկայում դեֆիցիտի պատճառով բարձրացան կակաոյի գները` հասնելով մեկ տոննայի դիմաց 3500 դոլարի, Հայաստանում ևս գնաճ սկսվեց. շոկոլադ ներկրող ընկերություններն իրենց քայլը պատճառաբանում էին հումքի թանկացմամբ:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այսօր շուկայում 1 տոննա կակաոն արժի 2076 դոլար: Իսկ տեղական արտադրողներից «Արկոլադ» ՓԲԸ տնօրեն Էմիլ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց. «Այնպես չէ, որ ամեն բան միայն կակաոյի ցածր կամ բարձր գնով է պայմանավորված: Բազմաթիվ այլ գործոններ կան, որոնք ևս իրենց ազդեցությունն ունեն շոկոլադի գնի վրա. շաքարի, կաթի փոշու, կաթի գները ևս մեծ ազդեցություն ունեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2299 դիտում
12:23 12-05-2016
Մայաները ունեին կակաոյի աստված
4006 դիտում
12:04 19-06-2016
Ի տաբերություն դասական շոկոլադի, սպիտակ շոկոլադը չի պարունակում կակաոյի փոշի
3848 դիտում
08:52 19-12-2015
Համաշխարհային շուկայում նավթի գինը նվազում է, բայց Հայաստանում բենզինի գները աճում են. «ՀԺ»
Այս բաժնից
2272 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1777 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»