3262 դիտում
22:40 19-02-2018
Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Գիրք նվիրելու օրվա առիթով մայրաքաղաքի դպրոցների աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան և օրվա խորհրդի շրջանակում գրքեր են նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Շնորհակալություն հայտնելով աշակերտներին հաճելի անակնկալի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է գրքի նշանակությունը սերունդների կրթության ու դաստիարակության հարցում և նկատել, որ ի պատիվ երեխաների ծնողների և ուսուցիչների` այսօր ունենք հայրենանվեր ու հայեցի դաստիարակված սերունդ:
Մեկ անգամ ևս շնորհավորելով երեխաներին օրվա առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալ տանտիրոջ իրավունքով իր հերթին գրքեր է նվիրել երեխաներին և մաղթել նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ուսման մեջ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դպրոցականները խոստացել են, որ կշարունակեն լավ սովորել և դառնալ մեր երկրին ու պետությանն արժանի քաղաքացիներ:
Նմանատիպ նյութեր
762 դիտում
15:04 19-02-2016
Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանին
4917 դիտում
12:59 01-02-2014
Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
1266 դիտում
14:57 13-10-2014
Առաջարկ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Այս բաժնից
520 դիտում
18:57 17-05-2024
Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
406 դիտում
18:47 17-05-2024
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան