Էջմիածին քաղաքում մեծ շուքով նշվեց Տեառնընդառաջի տոնախմբությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ավանդույթի համաձայն, այս տարի էլ, Էջմիածին քաղաքում մեծ շուքով նշվել է Տեառնընդառաջի տոնախմբությունը:
Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Կոմիտասի անվան մշակույթի պալատի հարակից բակում, օրվա խորհրդով, կատարվել է նորապսակ զույգերի եւ քառասնօրյա մանուկի օրհնության կարգ:
Նորապսակ զույգերին եւ 40-օրյա մանուկին շնորհավորել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` զույգերին կոչ անելով ամուր տանիք կառուցել եւ նպաստել մեր երկրի հզորացմանը:
Քաղաքապետը նորապսակ զույգերին եւ քառասնօրյա մանկանը ոսկյա իրեր է նվիրել, որից հետո, ազգային երգ ու պարի ուղեկցությամբ, եկեղեցուց բերված ճրագով նորապսակ զույգերը վառել են Տեառնընդառաջի ավանդական խարույկը եւ ցատկել վրայով: