Շահումյան համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում նշվեց Տեառնընդառաջի տոնախմբությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արմավիրի մարզի Շահումյան համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ավանդույթի համաձայն նշվեց Տեառնընդառաջի տոնախմբությունը:
Տոնախմբության հոգևոր խորհուրդը իմաստավորվեց ձեռամբ Շահումյան համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Հոգևոր հովիվ Տեր Գեղարդ քահանա Ղաբաղյանի կողմից:
Համայնքի Ղեկավար՝ Հարություն Նավասարդյանը շնորհավորեց նորապսակներին և հանձնեց նվերներ: Տոնին անմասն չմնաց Շահումյան համայնքի մեծ բարեկամ և եկեղեցու բարերար Կարեն Հովհաննիսյանը՝ նորապսակներին փոխանցելով օրվա խորհրդին համապատասխան նվերներ:
Թող Աստված օրհնի ողջ հայ ազգի նորապսակ ընտանիքներին:
[b]Շահումյան համայնքի Ղեկավար Հարություն Նավասարդյան[/b]