Քառօրյա պատերազմից հետո հեռացված բարձրաստիճան պաշտոնյային վերադարձրել են ՊՆ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում պաշտոնանկությունների շարք սկսվեց: Պաշտոնանկ արվածների թվում էր նաև ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:
Սակայն պարզվում է` նա երկար ժամանակ չմնաց գործազուրկ: Նա որոշ ժամանակ անց վերադարձել է զինված ուժեր: Նրան նշանակել են «չերևացող» պաշտոնի:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ Կարապետյանը կոնկրետ ի՞նչ է աշխատում, սակայն ՊՆ-ից արդեն մի քանի օր է` համառորեն փորձում են չպատասխանել` սկզբում խնդրելով գրավոր հարցում ուղարկել, իսկ օրենքով սահմանված հնգօրյա ժամկետից հետո նշեցին, թե այդ տեղեկությունը պարզելու համար լրացուցիչ ժամանակ է հարկավոր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]