211652_close_icon

Գյումրիում սկսվեց «Իսլամական պետության» համակիր հայ երիտասարդի՝ աղմկոտ գործով դատաքննությունը. Aravot.am

views-count15295 դիտում article-date 17:57 12-02-2018
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ սկսվեց ու անմիջապես հետաձգվեց Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Արգո» վաճառատան դիմաց 102-րդ ռազմաբազայի 21-ամյա պայմանագրային զինծառայող Յալպաև Դմիտրիի սպանության մեջ մեղադրվող Արման Ջանջուղազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը։ Դատական նիստը հետաձգվեց մեղադրող դատախազի չներկայանալու պատճառով։ Ըստ մեղադրական եզրակացության. «Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ. ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը՝ դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին` սպանելով վերջինիս»: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/02/12/936736/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր