Հայտնաբերվել են Մերձմոսկվայում կործանված ԱՆ-148 ինքնաթիռի 2 «սև արկղերը». դրանք վնասված են
Փրկարարները հայտնաբերել են Մերձմոսկվայում նախօրեին կործանված ԱՆ-148 ուղևորատար ինքնաթիռի 2 «սև արկղերը», հայտնում է Tass-ը։
Տեղեկությունը Tass-ին հաստատել են Միջպետական ավիացիոն կոմիտեից։
«Դեպքի վայրում գտնվել են խոսքային ու պարամետրային ձայնագրիչները»,-հայտնել են կոմիտեում։
Արկղերը, սակայն, լրջորեն վնասված են, սակայն ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի վերծանել դրանք։
«Արկղերը կբացվեն անմիջապես լաբորատորիա հասցնելուց հետո»,-հավելել են կոմիտեում։