211652_close_icon

Վոլգոգրադում հայտնաբերվել են կործանված Su-24-ի սև արկղերը

views-count1546 դիտում article-date 15:29 13-02-2015
Su-24 կործանված ինքնաթիռի սև արկղերն արդեն հայտնաբերվել են: Այս մասին հայտնել են ՌԴ իրավապահ մարմինները: Նախօրեին էլ արդեն հայտնի էր, որ օդաչուներին չի հաջողվել փրկվել, նրանց մարմնի մասերը հայտնաբերվել էին՝ կործանված ինքնաթիռի մասերը հայտնաբերելուց հետո: Հիշեցնենք, որ Su-24 ինքնաթիռը կործանվել էր փետրվարի11-ին Վոլգոգրադի երկրամասում: Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ինքանաթիռը կործանվել է վայրէջքի գնալիս, այն եղել է առանց ռազմամթերքի: Նշվում է նաև, որ օդաչուները բավականին փորձառու են եղել:

Նմանատիպ նյութեր