4386 դիտում
11:49 11-02-2018
ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիա է մեկնում
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնն այսօրվանից սկսկում է իր այցը մերձավորարևելյան տարածաշրջան։ Շրջագայությունը կտևի մինչև փետրվարի 16-ը, հաղորդում է Tass-ը։
Նա այցելելու է Հորդանան, Թուրքիա, Լիբանան, Եգիպտոս և Քուվեյթ։
Հորդանանից Թիլլերսոնն ուղևորվելու է Թուրքիա, որտեղ քննարկվելու են ինչպես տարածաշրջանային հակամարտությունները, այնպես էլ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները։
Հայտնի չէ, սակայն, թե Թիլլերսոնը թուրքական ղեկավարությունից ում հետ է հանդիպումներ անցկացնելու։
Լրագրողների հետ հանդիպմանը սիրիական Աֆրինում թուրքական զորքի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ հնչած հարցին նա պատասխանել է. «Մենք կոչ ենք անում նրանց զսպվածություն ցուցաբերել։ Ակնհայտ է, որ ստիպված ենք լինելու աշխատել թուրքերի հետ և պարզել նրանց հետագա ծրագրերը»։
Նմանատիպ նյութեր
766 դիտում
17:12 04-01-2024
ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Թուրքիա
1709 դիտում
14:14 15-12-2015
Պենտագոնի ղեկավարը Թուրքիա է մեկնում