211652_close_icon
views-count949 դիտում article-date 17:12 04-01-2024

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի՝ մասնավորապես Գազայում Թուրքիայի դիվանագիտությանը։ Այս համատեքստում Ֆիդանը հայտնել է, որ հունվարի 6-ին Թուրքիա կժամանի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Գազայի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարի ամենամեծ  քննադատությունն ուղղված է եղել ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին։

«Լուրջ հարց է ԱՄՆ-ի կամ որոշ արևմտյան երկրների՝ Իսրայելին ցուցաբերած անվերապահ աջակցությունը։ Այն ուժերի բալանսին, որտեղ ԱՄՆ-ն կռվում է Իսրայելի կողմից, տարածաշրջանի երկրները կցանկանան զարգացնել հակաուժ։ Կարծում եմ, նրանք, ովքեր չեն ցանկանում, որ Գազայի հատվածում նման կոտորած կրկնվի, այսուհետ կարող են մեծ սպառազինություն և հզորություն փնտրել»,- նշել է Ֆիդանը։

Անդրադառնալով արևմտյան երկրների Իսրայելի նկատմամբ դրսևորած վերաբերմունքին`  Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ այդ վերաբերմունքը բարեկամությունից չէ, այլ՝ հուսահատությունից։ 

Ֆիդանը մասնավորապես նշել է, որ պատերազմը կարող է տարածվել տարածաշրջանում, իսկ դա լուջ ռիսկ է։

Խոսելով Իսրայել-Լիբանան հնարավոր պատերազմից՝ թուրք արտգործնախարարը հայտել է, որ իսրայելցիները ջանում են չպատերազմել Լիբանանի հետ։ Այդ ճանապարհը փակուղի է, եթե նման բան լինի պատերազմը իհարկե չի ավարտվի և ի հավելում նշել է, որ եթե ցանկանում են, որ խնդիրը լուծվի պետք է կենտրոնանան խաղաղության և երկու պետությունների միջև խնդիրների լուծման վրա։

Ֆիդանը, անդրադառնալով Սիրիային, հայտնել է, որ մշտապես տարբեր ձևաչափերի շփումներ են լինում և այս պահին առաջնահերթությունը Սիրիայում իշխանության և ընդդիմության միջև նոր կոնֆլիկտի կախումն է։

Խոսելով նաև վերջին հակաահաբեկչական գործողություններից՝ Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և «Քուրդիստանի հայրենասիրական միության» (KYB-ՔԱԿ) համագործակցությունը կանխելու համար շարունակում են աշխատանքներ տարվել։

«PKK-ն Թուրքիայի դեմ ստեղծված կազմկերպություն է։ Այն Թուրքիայում նույնիսկ 1 քառակուսի մետր հողատարածք չի վերահսկում, բայց նրանք հասել են այն կետին, երբ վերահսկում են մեծ տարածքներ Իրաքում և մեր այնտեղ գտնվելու միակ պատճառը PKK-ի դեմ պայքարն է»,- հայտնել է արտգործնախարար Ֆիդանը։

Նմանատիպ նյութեր