ԱՄՆ ֆիննախը պատժամիջոց է սահմանել թուրքական ընկերության դեմ՝ ԻՊ-ին նյութապես աջակցելու համար
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել թուրքական ընկերության դեմ, որը նպաստել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անօդաչու սարքեր մատակարարելուն:
Թուրքական diken.com.tr կայքը գրում է, որ նշված ընկերությունը պատկանում է Յունուս Էմրե Սաքարյա անունով անհատ ձեռներեցի:
ԱՄՆ ֆինանսաների նախարարության կողմից հրապարակված հայտարարությունում նշվում է, որ թուրքական ընկերությունը ԻՊ-ի հետ գործարքի մեջ է եղել սկսած 2015 թվականից՝ մատակարարելով նրանց անօդաչու սարքերի համար անհրաժեշտ մասեր, իսկ 2016-ին 500.000 դոլարի ապրանք է վաճառել ԻՊ-ին՝ կրկին անօդաչու սարքերի պատրաստման համար: Ընկերությունը ԻՊ ահաբեկիչներին աջակցել է թե՛ ֆինսանապես, թե՛ տեխնիկապես: Ուսումնասիրության մանրամասները, սակայն, չեն հրապարակվում: