4655 դիտում
09:28 10-02-2018
Այս կառավարությունը ևս չի փոխել իր գործելաոճը. գործարարներին շարունակում են «քերթել». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև վարչապետ Կարեն Կարապետյանն ու ֆինանսական ոլորտի նախարարները մի ժամանակ պնդում էին, թե դադարել են բիզնեսից գերավճարներ հավաքագրել, դեռ ավելին՝ վերադարձնում են նախորդ տարիներից կուտակված գերավճարները, պաշտոնական վիճակագրությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 160.8 մլրդ դրամ գերավճար: Մինչդեռ նախորդ տարի այս թիվը համեմատաբար քիչ էր. 2017թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողների ունեցած գերավճարը կազմել էր 138.2 մլրդ դրամ:
Այլ կերպ ասած, գերավճարներն ավելացել են 22.6 մլրդ դրամով: Փաստորեն այս կառավարությունը ևս չի փոխել իր գործելաոճը` շարունակելով «քերթել» գործարարներին և այդպես հավաքելով հնարավորինս շատ հարկեր, ընդ որում՝ նրանք գործարարներին ստիպել են կատարել ոչ միայն ընթացիկ տարվա հարկային պարտավորությունները, այլ նաև կանխավճար մուծել:
Մինչդեռ գործարարներն այս գումարը կարող էին շրջանառության մեջ դնել ու լրացուցիչ եկամուտներ ստանալ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2516 դիտում
08:07 14-10-2015
ՀԷՑ-ի նոր սեփականատերը ծրագրում է փոխել ընկերության գործելաոճը. «Ժողովուրդ»
3313 դիտում
09:12 18-10-2016
Վարդան Հարությունյանը ծրագրում Է փոխել մաքսային ծառայության գործելաոճը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1801 դիտում
09:00 21-12-2024
Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ. նախագիծ. «Փաստ»
1666 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1300 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»