Վարդան Հարությունյանը ծրագրում Է փոխել մաքսային ծառայության գործելաոճը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը ծրագրում է փոխել մաքսային ծառայության գործելաոճը։ Մասնավորապես, տեղեկություններ կան, որ, այսպես կոչված, «մաքսային փաթեթները» վերացվելու են։ Խոսքը կիլոգրամով խառը ապրանքներ ներկրելու ընթացքում տարիներ շարունակ գործող համակարգի մասին է։
Վարդան Հարությունյանը նաև պատրաստվում է կառավարությանն առաջարկել, որպեսզի մաքսային բրոկերի ծառայությունը պետության կողմից մատուցվի։ Ներկայումս այդ ծառայությունը մատուցում են մասնավոր ընկերությունները։ Այս նպատակով օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն։
Նման փոփոխությունների հնարավորության մասին «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնեցին, որ առաջիկայում նախատեսվում է պարզեցնել արտահանման և ներկրման գործընթացները։ «Նպատակը տնտեսվարող սուբյեկտների և սահմանը հատող քաղաքացիների համար բարենպաստ ու պարզեցված գործընթացների ապահովումն է՝ ուղղված չարաշահումների, հովանավորչության և կոռուպցիոն երևույթների դեմ»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]