Մոսկվա-Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում
«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում՝ ինքնաթիռում առաջացած վեճի պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին:
Հարկադրական վայրէջքի պատճառ է դարձել ուղևորը, որը վիրավորել է անձնակազմին, հրաժարվել է կատարել օդաչուի պահանջները:
«Մոսկվա-Գյումրի չվերթի ժամանակ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիի օդանավակայանում` ապակառուցողական ուղևորի պատճառով: Նա վիրավորել է անձնակազմին, չի հնազանդվել հրամանատարի պահանջներին, ոչ համարժեք է իրեն պահել և ծխել է», - նշվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ: