2853 դիտում
09:47 09-02-2018
Արմեն Սարգսյանը ձեռնամուխ կլինի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանում հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը հեռանկարային ոլորտներ չեն: Նրա հայաստանյան «նապարնիկները» իրատեսական չեն համարում նավթի-գազի հումքի առկայությունը Հայաստանում, ինչի որոնման աշխատանքներին ձեռնամուխ է եղել Սամվել Կարապետյանը: Գյուղատնտեսության հեռանկարային զարգացման համար, ըստ նրա, Հայաստանը չունի պայմաններ, որովհետև չկան հողատարածքներ:
«Գտեք հողատարածքներ, զարգացնենք գյուղատնտեսությունը»,- նեղ միջավայրում ասել է Հայաստանի ապագա նախագահը, որը Ղազախստանում ունի 400 հա դեղձի այգիներ: «Ճիշտ է ասում, մինչև Էռնեկյանի համար մի քանի հեկտար նորմալ հող գտանք` խաղողագործության զարգացման, գինու արտադրության համար, կյանքներս գնաց,-ասաց մեր զրուցակիցը:- Ընտրվելուց հետո Արմեն Սարգսյանը ձեռնամուխ կլինի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2970 դիտում
13:53 19-10-2018
Հրազդանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը միտված ծրագիր կիրականացվի
Այս բաժնից
445 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
424 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»