211652_close_icon
views-count5644 դիտում article-date 12:08 07-02-2018

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց ուղևորափոխադրողների համար հարկային բեռը թեթևացնող օրինագիծը

Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 7-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց հետևյալ օրինագծերը. - «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին - «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին - «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Առաջին ընթերցմամբ ընդունվեց - Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում էր ուղևորափոխադրում իրականացնողների համար հարկային բեռի թեթեւացմանը: Մասնավորապես, առաջարկվում է ավտոբուսների համար 1 նստատեղի հաշվարկով արտոնագրային հարկի դրույքաչափը սահմանել 1800 դրամ՝ 2000 դրամի փոխարեն, իսկ միկրավտոբուսների համար 2600-ից նվազեցնել մինչեւ 2300 դրամի. «Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս միկրոավտոբուսների համար ամսական 9100 դրամ նվազ գումար վճարել»,-ասել էր օրինագծի հեղինակներից Խոսրով Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր