Բնապահպանության և ընդերքի տեսչությունում աշխատում են մասնագիտական որակավորում չունեցող մարդիկ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամուլսարի ոսկու հանքում տիրող խայտառակ վիճակին անդրադառնալու առիթներ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է ունեցել, այս հանքավայրը բնապահպանական լուրջ խնդիրներ է ստեղծել շրջակա միջավայրի համար: Բայց պարզվում է՝ ստեղծված իրավիճակը նաև պետական մարմինների, մասնավորապես՝ բնապահպանության և ընդերքի տեսչության մեղքով է. այստեղ աշխատում են մարդիկ, որոնք չունեն համապատասխան մասնագիտական որակավորում և չեն կարող գլուխ հանել երկրաբանական խնդիրներից:
Տեսչության ընդերքի վերահսկողության վարչության պետը Արամ Ստեփանյանն է, մասնագիտությամբ իրավաբան: Հանքային ջրերի և երկրաբանական ուսումնասիրությունների վերահսկողության բաժինը ղեկավարում է Վահե Բարսեղյանը, որն ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, տնտեսագետի որակավորմամբ: Ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի պետ Հրաչյա Այվազյանն էլ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանն է ավարտել: Ստացվում է՝ ոչ մասնագետները զբաղեցնում են մասնագիտական հաստիքներ, դրա համար էլ հանքերը անխնա դատարկում են մեր ընդերքը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]