211652_close_icon
views-count14962 դիտում article-date 23:42 04-06-2021

Մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ անձինք կարող են որպես ուսուցիչ աշխատել․ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար

Այսօր Ազգային Ժողովն ամբողջությամբ ընդունեց Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունը, որով տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, բայց մանկավարժի որակավորում չունեցող անձինք կարող են որպես ուսուցիչ աշխատել դպրոցում, եթե ուսուցչի թափուր հաստիքը չի համալրվել մանկավարժի որակավորում ունեցողի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը:

«Անհրաժեշտ պայման կլինի մանկավարժության ուղղությամբ առնվազն 30 կրեդիտ հավաքելը։ Նախագիծը հեղինակել էին ԱԺ գործընկերները»,- գրել է Անդրեասյանը:


   
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր