211652_close_icon
views-count53595 դիտում article-date 22:57 06-02-2018

Քույր ու եղբայր Դավթյանները խաբեբաների զոհ են դարձել. նրանք վտարվել են սեփական բնակարանից և այժմ ստիպված են գիշերել դրսում՝ բաց երկնքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի բնակիչներ, քույր ու եղբայր Դավթյանները այսօր՝ փետրվարի 6-ին, վտարվել են իրենց բնակարանից և ստիպված են գիշերել բաց երկնքի տակ: 65-ամյա Ջուլիետա Դավթյանը և 61-ամյա Ռազմիկ Դավթյանը հայտնվել են անելանելի իրավիճակում, քանի որ գրավատունը առանց իրենց իմացության, անօրինական կերպով աճուրդի է հանել Շիրազի փողոցի 20 շենքի 72-րդ բնակարանը, որտեղ այսօրվանից ապրում են ՌԴ մի քանի քաղաքացիներ, ովքեր հաճախակի լուսամուտից հայհոյում են՝ իրենց գույքով բակում հայտնված անօգնական մարդկանց: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ջ. Դավթյանը ասաց. -Եղբայրս գրավատան հետ խնդիրներ էր ունեցել տարիներ առաջ և գործը հասել է դատարանին: Նա մեղավոր չի եղել, գումարը վերցրել է իր ընկերը և չի կատարել իր առջև դրված պարտականությունները: Այժմ էլ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի դատարանում քննվում է մեր գործը, սակայն դեռ նիստը չավարտված, գրավատունը մեր բնակարանը վաճառել է ինչ-որ մարդկանց, ովքեր անգամ սեփականության վկայական ունեն գրավատան կեղծիքների շնորհիվ: Շատ-շատ եմ բողոքել, արդեն 3-4 տարի, սակայն ապարդյուն: Արդեն 3-րդ անգամ են մեզ մեր տանից վտարում անօրինական կերպով, քանի որ նիստերը դեռ չի ավարտվել, ինչի են մեր բնակարանը վաճառել: Հիմա մեզ հանել են դուրս, քաշելով, հրմշտելով: Ես նրանց ասում եմ, որ նիստերը դեռ չեն ավարտվել, բայց մեկ է՝ մեզ հանեցին: Ոչ սնունդ ունենք, ոչ ջուր, մրսում ենք, ծեր մարդիկ ենք, ինչպե՞ս դիմանանք այս պայմաններում: Ախր մենք խաբեբաների զոհ ենք դարձել, ամեն ինչ արվել է անօրինական: Վերջում հուսահատ քույր ու եղբայր Դավթյանները դիմեցին բոլոր այն մարդկանց, ովքեր իրավասու են խնդիրը լուծել՝ իրենց սեփական բնակարանը ետ բերել: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր