Երբ ունես երազանք, հաստատ կգտնես երազանքիդ հասնելու ճանապարհները. Մենուա Հարությունյան
[b]Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.[/b]
«Եվրոպական քաղաքներով շրջելիս, կարող ենք արձանագրել մեկ բան. Եվրոպայի զարգացման հիմնաքարերից մեկը կայացած ինքնակառավարումն է, որի արդյունքում կենտրոնական իշխանությունը ապակենտրոնացվել է:
Յուրաքանչյուր քաղաք հստակ ինքնակառավարվող օրգանիզմ է, որի արդյունքում քաղաքների, նույնիսկ գյուղերի միջև առկա է բուռն մրցակցություն, ինչ էլ բերում է եվրոպական պետությունների համաչափ զարգացման:
Երբ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում էր, որ յուրաքանչյուր համայնքապետ պետք է սեփական համայնքը զարգացնելու երազանք, տեսլական ունենա, նկատի ուներ հենց Երոպայի համաչափ զարգացման կոնցեպցիան...
Բայց իրականում այսօրվա Եվրոպան ևս մարդկանց երազանքների իրականացման արդյունք է, ապա ինչու մենք էլ չունենանք երազանքներ և փորձենք դրանք իրակաություն դարձնել:
Երբ ունես երազանք, հաստատ կգտնես երազանքիդ հասնելու ճանապարհները...»