3335 դիտում
19:00 21-11-2015
Երբ ոչ ոքի չես սիրում, ոչ կին ունես, ոչ սիրուհի, ոչ էլ կատու
Մի ժամանակ Աստված խոսում էր մարդու հետ, պատմում էր արարչագործության պատմությունը, կիսվում բարոյականության և օրենքի մասին նկատառումներով: Կապը պարբերական էր: Այդ պարբերական հանդիպումների, զրույցների և շփումների արդյունքում մարդը ճանաչում էր Նրան, ապրում Նրա սահմանած նորմերով, Նրա կամքով երգեր էր գրում: Այս փաստերը հույս են ներշնչում, որ այսօր ևս կարելի է ճանաչել Նրան, տեսնել-հանդիպել-զրուցել:
Մի անգամ իմաստունի մոտ է գալիս մի մարդ և ասում.
- Ուսուցիչ, ես ամբողջ կյանքում որոնել եմ Աստծո մոտ տանող ճանապարհը, հրաժարվել եմ երկրային-նյութական ամեն բարիքից: Խնդրում եմ ցույց տուր Նրա մոտ տանող ճանապարհը:
- Գնա և վերադարձիր կնոջդ հետ,- ասում է ուսուցիչը:
- Կին չունեմ,- շփոթված ասում է մարդը:
- Գնա և վերադարձիր սիրուհուդ հետ,- ասում է ուսուցիչը:
- Սիրուհի նույնպես չունեմ,- ասում է մարդը:
- Ընկերոջդ հետ:
- Չունեմ:
- Երեխայիդ հետ:
- Չունեմ:
- Կատվիդ հետ:
- Չունեմ:
- Որևէ մեկի հետ, ում սիրում ես,- ասում է ուսուցիչը:
- Ուսուցիչ, ես երկրային ամեն բանից հրաժարվել եմ, լքել եմ բոլորին հանուն մեկ նպատակի՝ գտնելու Աստծո մոտ տանող ճանապարհը,- ասում է մարդը:
- Ես քեզ հենց ցույց եմ տալիս ճանապարհը, սակայն դու համառորեն չես ուզում առաջին քայլն անել: Ինչպե՞ս կարող ես հասնել Աստծուն, երբ ոչ ոքի չես սիրում, ոչ կին ունես, ոչ սիրուհի, նույնիսկ կատու չունես,- ասում է ուսուցիչը:
Մերձավորի, հասարակության, բնության և աշխարհի հետ ներդաշնակության հասնելուց հետո մարդու մոտ բնական պահանջ է առաջանում հասնել Աստծո հետ ներդաշնակության: Սա ներդաշնակության 5-րդ և վերջին քայլն է լիակատար ներդաշնակության հասնելու համար: Այդ քայլերը բնական հաջորդականություն ունեն՝ սկսվում են մերձավորի հանդեպ սիրուց և ավարտվում Երկնքի հետ ներդաշնակությամբ: Երկնքի հետ ներդաշնակության համար պետք է սիրել, հավատալ Նրան: Երգեր, հիմներ ձոնել, փառաբանել Նրան, ապրել Նրա խոսքով, օրենքով, ինչպես նաև պետք է արդար լինել, ազնիվ, ճշտախոս լինել, խոնարհ լինել, մեծահոգի ու բարի լինել, ծնողասեր, երեխաասեր, ընկերասեր, մարդասեր, բնությունասեր, աշխարհասեր լինել: Ներդաշնակության 5 աստիճաններն անցնելուց հետո մարդը կարող է բարձրանալ-հասնել լիակատար ներդաշնակության: Այդ ժամանակ մարդու առջև կբացվեն երկնքի դռները, նրա բոլոր նախաձեռնությունները կհաջողվեն, բոլոր ցանկությունները կիրականանան, նա կապրի ուրախ-զվարթ-երջանիկ ու երկար-երկար, մոտ 500 տարի:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
2441 դիտում
21:05 19-10-2019
Նիկոլ Փաշինյան. Մենք սիրում ենք Երևանը և Երևանը սիրում է մեզ՝ բոլորիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1848 դիտում
10:52 24-12-2019
Հայաստանում ֆուտբոլն այնքան չեն սիրում, որքան սիրում էին 1960-70-ական թվականներին․ «Առավոտ»
Այս բաժնից
985 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
625 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
919 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը