Փրկարարները դուրս են բերել ցեխակույտի մեջ արգելափակված ավտոմեքենան
Փետրվարի 5-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ «Toyota Corolla» մակնիշի 35 QA 866 պետհամարանիշով ավտոմեքենան «Հալիձորի բերդ» կոչվող տարածքի ավտոճանապարհին արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Փրկարարները Կապան-Հալիձորի բերդ ավտոճանապարհի արգելափակումից դուրս են բերել «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (մեկ ուղևոր):