Փրկարարները ցեխակույտի մեջ արգելափակումից դուրս են բերել ЗИЛ մակնիշի ավտոմեքենան
Մայիսի 9-ին, ժամը 15։29-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղքում օդաանավակայանի մոտակա սարը բարձրացող ավտոճանապարին, ցեխակույտի մեջ ավտոմեքենա է արգելափակվել. անրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գավառ քաղաքից մոտ 16 կմ հեռավորության վրա, Սուրբ Խաչ լեռ բարձրացող ճանապարհահատվածին արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան։