4754 դիտում
21:50 05-02-2018
Հայկական գինիները ներկայացված են Մոսկվայում անցկացվող ՊրոդԷքսպո 25-րդ միջազգային ցուցահանդեսին
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ 13 գինեգործական ընկերություններ մասնակցում են փետրվարի 5-ից 9-ը Մոսկվայում անցկացվող սննդամթերքի, ըմպելիքների (ներառյալ ալկոհոլային խմիչքները) և դրանց հումքի ՊրոդԷքսպո 25-րդ հոբելյանական ցուցահանդեսին:
Տարածաշրջանի խոշորագույն ամենամյա միջազգային այս ցուցահանդեսում հայկական ընկերությունները միասնական տաղավարով իրենց արտադրանքն են ներկայացնում արդեն երկրորդ անգամ:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է. Գինու նվիրական երկիր Հայաստանն իր արտադրանքով բավականին մեծ պահանջարկ է վայելում ՌԴ շուկայում, որը մեր գինիների արտահանման հիմնական ուղղություններից մեկն է: Շնորհիվ տեղածին սորտերից պատրաստվող բարձրորակ առանձնահատուկ գինիների՝ Հիմնադրամը ընկերությունների հետ համատեղ նպատակ ունի առավել ամրապնդել և ընդլայնել իր դիրքերը ռուսաստանյան շուկայում: Բացի այդ, այս ցուցահանդեսը հիանալի հարթակ է միջազգային նոր շուկաներ մուտք գործելու համար:
Հայկական տաղավարի նկատմամբ հետաքրքրությունն ու այցելուների հոսքը բավականին մեծ է:
Դրական և հեռանկարային գնահատելով ցուցահանդեսի մեկնարկը՝ գինեգործական ընկերություններն ակնկալում են համագործակցության նոր առաջարկներ և շահութաբեր պայմանագրեր:
Նախատեսված է գինու գնորդների, դիստրիբյուտորական ցանցերի ներկայացուցիչների այցելություն հայկական տաղավար:
Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 2200 ընկերություններ ավելի քան 62 երկրներից: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա մոտ 70.000 այցելու:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2445 դիտում
13:10 07-02-2017
Հայկական 12 գինեգործական ընկերություններ Մոսկվայում մասնակցում են «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին
700 դիտում
20:51 20-02-2024
47 հայկական ընկերություն մասնակցում է Դուբայում անցկացվող միջազգային ցուցահանդեսին
Այս բաժնից
502 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
592 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է